ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հենրիխ Մխիթարյանը օգնել է մուրացկանին և տուգանվել

Հենրիխ Մխիթարյանը օգնել է մուրացկանին և տուգանվել
18.04.2017 | 14:22

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեստր կենտրոնում չթույլատրված վայրում կայանել է Mercedes C3 AMG ավտոմեքենան և դրամական օգնություն ցուցաբերել մի մուրացկանի: Մխիթարյանը 5 ֆունտ է տվել գումար խնդրող տղամարդուն:

Մեքենան չթույլատրված վայրում կայանելու համար Մխիթարյանը տուգանվել է 60 ֆունտով:

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ